Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները՝ որպես վարչական շրջանի ղեկավար։ Ցանկությունս մեկն է՝ խաղաղություն մեր երկրին»,-գրել է նա:

Աբրահամյանը նշել է, որ մոտ 3 տարի առաջ է սկսել աշխատանքը։ Հրաժարականի պատճառները նա չի նշել։

«Մենք միասին սկսեցինք աշխատել, պլաններ կազմել ու կյանքի կոչել տարբեր ծրագրեր ու վստահ եմ ՝ այսուհետ նույնպես այդ բարի ավանդույթներն ու լավ նախաձեռնությունները շարունակական են լինելու՝ ի նպաստ Էրեբունու բարօրության։

Ես փորձել եմ բոլոր նախաձեռնությունների հիմքում դնել օրենքը և գործել բացառապես այդ տիրույթում, ստեղծելով նորը՝ զարգացնելով հինը։

Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել իմ բնակիչներին, աշխատակազմին, մեր հավատարիմ գործընկերներին»,-ասվում է գրառման մեջ։

Աբրահամյանը Էրեբունի վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2018թ. հոկտեմբերին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---