Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել 3 սեպտեմբերի 2021 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել։ Երկու երկրի զինծառայողները զորավարժություններ են անցկացնում ըստ ռազմական գործակցության մասին համաձայնագրի, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների հիմնական նպատակը «մարտական գործողությունների պայմաններում երկու երկրների բանակների փոխգործակցության բարելավումն է, հրամանատարների մոտ ռազմական որոշումներ կայացնելու ունակությունների և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը»։ Զորավարժությունները ներառում են նաև ստորջրյա գրոհ և ստորջրյա պաշտպանություն։ Երկկողմ համատեղ զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 12-ը։ Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում, որոնց հաճախականությունը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ավելացել է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |