Թուրքիայի հետախուզության գլխավոր առաջնությունը Ռուսաստանն է

PanARMENIAN.Net - Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT) բնորոշել է իր գործունեության 10 առաջնությունները` Կովկասում ու Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի քաղաքականությանը հետեւելը, ինպես նաեւ Կասպիայի ավազանից էներգակիրների համաշխարհային մատակարարումները եւ այլն: Իր գործունեության բարեփոխման շրջանակներում Թուրքիայի գաղտնի ծառայությունը շեշտը դրել է արտաքին հետախուզության եւ «միջազգային հանրության ճակատագրի վրա ազդող» խնդիրների լուծման վրա, գրում է «Sabah» թերթը:



Թուրքական հետախուզության նոր ռազմավարության մեջ առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, այդ թվում` նրա քաղաքականությունը Կովկասում: Կենտրոնական Ասիայի եւ Կասպիական ավազանի տարածաշրջաններում թուրքական հատուկ ծառայությանը հետաքրքրում են Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությունը, ռուս-չինական համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, Կասպիայի ավազանում նավթի եւ գազի արդյունահանման, արտահանման մայրուղիների կառուցման եւ էներգակիրների` համաշխարհային շուկա մատակարարելու ռազմավարության խնդիրները:



Կովկասում առաջնություններից են` ՆԱՏՕ մտնելու Վրաստանի ջանքերը, Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---