Գանձագողերը փոսեր են փորել Կոտայքի 7-րդ դարի եկեղեցու տարածքում![]() 7 սեպտեմբերի 2021 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Զորավան համայնքի 7-րդ դարի եկեղեցու տարածքում անհայտ անձինք 60 և ավելի սանտիմետրանոց փոսեր են փորել։ Տարածքը պահպանողների կարծիքով՝ փորձել են գանձեր գտնել, տեղեկացնում է 1lurer.am-ը։ ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ Կոտայքի մարզային ծառայության պահապան Էդգար Միրիբյանը հերթական շրջայցի ժամանակ է արձանագրել փոսերը: Ծառայության պետը նշել է՝ ամեն մի պահապան 5-6 գյուղ է հսկում, 7-10 օրը մեկ են տարածքում լինում, ավելի հաճախ չեն հասցնի՝ հուշարձանները շատ են, պահապանները՝ 11-ը: ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ Կոտայքի մարզային ծառայության պետ Սմբատ Խաչատրյանն ասել է, որ այս տարածքում սա երկրորդ դեպքն է: Առաջինը եկեղեցուց մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող 13-րդ դարի մատուռի մոտ է եղել, որի շրջակայքում գերեզմանոց է: Սմբատ Խաչատրյանը կարծում է՝ տարածքը գրավում է մատուռի շուրջ գտնվող գերեզմանոցի ու եկեղեցու տակ գտնվող դամբարանադաշտի պատճառով: Գանձախուզության դեպքեր մարզում 2021-ին 2 անգամ արձանագրել են նաև այլ տարածքներում: Բոլոր դեպքերով դիմել են իրաապահներին: 2021-ի ընթացքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների տարածքներում արձանագրվել է գանձախուզության, գանձագողության 8 դեպք։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |