ՊՈԱԿ-ի տնօրեն․ ԿԳՄՍՆ-ն տեղյակ էր Գառնիում միջոցառման մասին

ՊՈԱԿ-ի տնօրեն․ ԿԳՄՍՆ-ն տեղյակ էր Գառնիում միջոցառման մասին

PanARMENIAN.Net - ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը պնդում է, որ ԿԳՄՍ-ն՝ հակառակ նախարարության հայտարարությունների, տեղյակ էր Գառնիում հարսանեկան արարողության մասին։

ՊՈԱԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից մինչև 22։00-ն, միջոցառման պատճառով, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։

Արա Թարվեդյանին զարմացրել է ԿԳՄՍՆ հայտարարությունը, թե տեղյակ չեն եղել։ Ըստ նրա՝ իրենք դիմել են և բանավոր, և գրավոր և ստացել են պատասխան, գրում է «Ա1+»-ը։

ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ՊՈԱԿ-ի հայտարարությունն առ այն, թե իբր նմանօրինակ պայմաններով միջոցառումն անցկացվել է նախարարության համաձայնությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Թարվերդյանը ներկայացրել է փաստաթղթեր և անընդունելի համարել իրենց հասցեագրված մեղադրանքները, թե կոպիտ խախտումներ են եղել։ Բացի այդ 92 տուրիստական կազմակերպություններ, մարզպետարանները տեղյակ են եղել գրավոր։

«Աղմուկը համարում եմ ուղղորդված»,- հայտարարել է նա։

Արա Թարվեդյանը պնդել է, որ ինքը քավորը չէր և չէր կարող Երևանում նստած քավորություն անել, ամուսնացողները պարսկահայեր էին։

Նա նաև հայտարարել է, որ հուլիսի 14-ին ինքն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել, և այն բնավ կապ չունի Գառնիում տեղի ունեցած հարսանիքի հետ։ «Խնդրում եմ իրար հետ դա չկապել»,- ասել է նա։

ԿԳՄՍՆ հայտարարության մեջ նշվում էր, որ նախարարությունը հանձնարարել է՝ միջոցառումը կարող է անցկացվել միայն աշխատանքային ժամերին՝ կազմակերպության բնականոն գործունեությունը չխաթարող պայմանների ապահովմամբ, միջոցառման ընթացքում օգտագործել բացառապես դասական, հոգևոր, ազգային, ժողովրդական, ջազ, ռոք երաժշտություն և հեղինակային երգեր՝ առաջնորդվելով ՀՀ մշակույթի նախարարի 2014-ի հուլիսի 24-ի սահմանված պահանջներով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---