Համայնքների խոշորացումը կշարունակվի․ 441 համայնքի միավորման արդյունքում կձևավորվի 37 համայնք 8 սեպտեմբերի 2021 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Համայնքների խոշորացման գործըթնացը կշարունակվի՝ 441 համայնքի միավորման արդյունքում կձևավորվի 37 համայնք։ Գործադիրը հավանություն է տվել խոշորացման ծրագրին՝ օրենսդրական փաթեթը կուղարկվի Ազգային ժողով։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ խոշորացման գործընթացի ավարտին կունենանք 77 համայնք։ Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քաղաքական որոշումը կայացված է և պետք է գնալ այդ ճանապարհով։ Նա նշել է, որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են։ «Գերիշխող համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին»,- նշված է որոշման հիմնավորման մեջ: Արագածոտնի ու Կոտայքի մարզերում յուրաքանչյուրում ստեղծվելու է 5 համայնքային փունջ, Արմավիրի մարզում՝ 7-ը, Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում ստեղծվելու են յուրաքանչյուրում 4 համայնքային փնջեր, Վայոց ձորում՝ 3-ը, իսկ Տավուշում` մեկ համայնքային փունջ։ Համայնքների խոշորացման գործընթացը սկսվել էր 2016-ին, սակայն 2018-ից հետո կանգ էր առել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |