Գորիսի քաղաքապետ Առուշանյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին 8 սեպտեմբերի 2021 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Այդ մասին ասել է Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Առուշ Առուշանյանն ընտրություններին մասնակցելու է դաշինքով։ «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները դաշինք են կազմել, դաշինքը կրելու է «Առուշ Առուշանյան» անունը», - նշել է պաշտպանը։ Թե ինչպես են պատկերացնում Առուշանյանի մասնակցությունն այս ընտրություններին այն պայմաններում, երբ վերջինս կալանքի տակ է, փաստաբանն ասել է, թե խնդիրներ, այո, կան, բայց այս պայմաններով էլ փորձելու են գնալ ու մասնակցել ընտրություններին։ «Կարծում եմ՝ Առուշանյանի ապրածն ու արածը բավական է, որ ժողովուրդը նորից իր վստահության քվեն տա հենց այս թիմին», - ասել է Գորիսի քաղաքապետի պաշտպանը։ Պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |