Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենը ձերբակալվել է

Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Երևանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալվել է հարուցված քրեական գործի շրջանակում։ Այդ մասին ասել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Մալախյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասով` խոշոր չափերի կաշառք ստանալու հատկանիշներով»,–ասել են ՔԿ-ից։

Սեպտեմբերի 2-ին սոցցանցերում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակվել։ Զրույցից պարզ էր դառնում, որ Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից կաշառք է պահանջել նրան աշխատանքի ընդունելու համար, ապա պահանջել է ամեն ամսվա աշխատավարձի մի մասն իրեն տալ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---