Ջուլֆալակյան․ Այն, ինչ փորձեցին անել Բելառուսում, գրեթե նույնն էր, ինչ արվեց ՀՀ-ում 2018-ին

Ջուլֆալակյան․ Այն, ինչ փորձեցին անել Բելառուսում, գրեթե նույնն էր, ինչ արվեց ՀՀ-ում 2018-ին

PanARMENIAN.Net - Հայտնի մարզիկ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Արսեն Ջուլֆալակյանը, ֆեյսբուքյան իր էջում զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և Բելառուսի վերջին շրջանի իրադարձությունների միջև, գրել է, որ այն, ինչ 2020-ին փորձեցին անել Բելառուսում, գրեթե նույնն էր, ինչ արվեց ՀՀ-ում 2018-ին:

Նա նշել է, որ խորապես ուսումնասիրվել են երկրում եղած իրական խնդիրները և իբր բարի նպատակներով՝ ժողովրդավարության քողի տակ, փորձ է արվել վերացնել այդ երկրի ինքնիշխանությունը ևս՝ «ինչու չէ, նաև պետականությունը»։

«Հատկապես ուշադրություն դարձրեք, թե ում ումով էին պատրաստվում փոխարինել. հսկայական քաղաքական/պետական փորձ ունեցող գործչին տնային տնտեսուհիով (երկուսի հանդեպ էլ անձնական որևէ վերաբերմունք չունեմ, զուտ արձանագրում եմ փաստերը…):

Հարց. և՛ Հայաստանի, և՛ Բելառուսի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն էր/է: Ինչպե՞ս պատահեց, որ մեր դեպքում պրոցեսները լրիվ այլ սցենարով գնացին, իսկ Բելառուսը ամեն գնով պահեց այն, ինչ ուներ՝ ստանալով բացարձակ աջակցություն ռազմավարական դաշնակցից: Կարո՞ղ է մի օր պարզվի, որ հայկական կողմը ռազմավարական դաշնակցի հանդեպ էժանագին «շուստռիությամբ» էր զբաղված՝ չկայացած լրագրողի մակարդակով...

Իսկ հիմա էլ, ինչպես հաճախ է պատահում, մեղավոր են բոլորը, բացի մեզանից: Մտածենք:

Մեծ քաղաքականության մեջ նման արկածախնդրությունները կործանարար են լինում պետությունների համար: Սեփական ուժերը ճիշտ չգնահատելը լրջագույն սխալ է:

Մնում է վերջնական ապացուցել փաստերով, միտումնավո՞ր էր այդ ամենը, թե՞ ապիկարություն: Անկախ դրանից՝ պատասխանատվություն պետք է լինի պարտադիր:

հ.գ. Ի դեպ, ամեն ինչ իր գինն ունի: Երեկ Լուկաշենկոն ու Պուտինը համաձայնեցրին Միութենական պետության բոլոր 28 ծրագրերը…»,-ասվում է գրառման մեջ։

Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարներ Միխայիլ Միշուստինը և Ռոման Գոլովչենկոն փաստաթուղթ են ստորագրել Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունների վերաբերյալ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---