Ռուս մասնագետներն օգնել են Ադրբեջանին ռազմական ուղղաթիռ վերանորոգել

Ռուս մասնագետներն օգնել են Ադրբեջանին ռազմական ուղղաթիռ վերանորոգել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում հաջողությամբ ավարտվել է «Մի» տիպի ռազմատրանսպորտային ուղղաթիռի վերանորոգումը, որն իրականացվել է ռուս մասնագետների հետ համատեղ։ Նման լայնածավալ նախագծի իրականացման կապակցությամբ ադրբեջանական «Զաբրատ» օդանավակայանում տեղի է ունեցել ուղղաթիռի ընդունման միջոցառում Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թաիրովի մասնակցությամբ։

Սա արդեն երրորդ ուղղաթիռն է, որը նորոգվում է Ադրբեջանի տարածքում, սակայն, ի տարբերություն նախորդների, այս անգամ նորոգվել է ռազմատրանսպորտային նշանակության ուղղաթիռ, գրում է Օxu.az-ը։

Առաջին ուղղաթիռի վերանորոգումից հետո որոշվեց ստեղծել Ադրբեջանում տարածաշրջանում առաջին ավիանորոգման ձեռնարկություն։ Դրա շինարարությունը սկսվել է 2020-ին ASG Helicopter Service սպասարկման ծառայության ֆինանսավորմամբ։

Նման կենտրոնի կազմավորման նախագիծը նախատեսված է Ադրբեջանի և ՌԴ միջև ռազմատեխնիկական և տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի արձանագրությամբ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---