Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել11 սեպտեմբերի 2021 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։ Լրագրող Անուշ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել։ «Շուտով երևի հատուկ թույլտվություն պիտի լինի ադրբեջանցիների կողմից, որ Կապանից Գորիս հասնենք»,-գրել է նա։ Ավելի վաղ ադրբեջանական զինուժը փակել էր Գորիս-Կապան ճանապարհը։ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերը կտրվել էին մարզկենտրոնից ու մայրաքաղաք տանող գլխավոր ճանապարհներից։ Ճանապարհեը բացվեց ռուս խաղաղապահների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների արդյունքում։ Գորիս Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ տեղեր խնդրահարույց են, պատերազմի հետևանքով Կուբաթլուն և Զանգելանն Ադրբեջանին հանձնելուց հետո, որտեղ ադրբեջանական ցուցանակներ ու դրոշներ են տեղադրվել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ |