Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը

Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը։ Նրա օգտին քվերակել է քվեարկությանը մասնակցած փաստաբանների 84.3%-ը՝ 1111 փաստաբանից 937-ը կողմ է քվեարկել։

Մյուս թեկնածու Գևորգ Գյոզալյանի օգտին քվերակել է 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի որոշմամբ՝ 4 տարի ժամկետով Սիմոն Ալբերտի Բաբայանը համարվել է ընտրված ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում:

ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահի լիազորությունները սկսվելու են 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---