Բժիշկները բողոքի ցույցի են դուրս եկել դատախազության մոտ՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի![]() 15 սեպտեմբերի 2021 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բժիշկները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի։ Բժիշկ Սամվել Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հավաքվել են՝ հայտնելու իրենց մտահոգությունը՝ ՀՀ քաղաքացու առողջական վիճակի վատթարացման մասին, գրում է «Փաստինֆոն»։ Սահակյանի խոսքով՝ Չարչյանն արդեն ուներ ծանր հիվանդություն, որը խորացել է անազատության մեջ գտնվելու պայմաններում, բազմաթիվ բարդություններ են ի հայտ եկել։ Մասնավորապես, Արմեն Չարչյանն ունի ինսուլինակախյալ շաքարային դիաբետ, որը շատ ծանր ախտաբանություն է, բայց կառավարելի։ «Եթե ժամանակին կանխարգելվում են բարդությունները, այս հիվանդության հետ մարդ ապրում է երկար՝ առանց որևէ խնդիր ունենալու։ Պատկերացրեք՝ մարմնի մեջ խլուրդ է, որին, եթե ինչ-որ անկյունում չպահեն, սկսում է կրծել, քայքայել, վանդակից բաց են թողնում, հետո՝ բռնելը չափազանց դժվար է։ Արմեն Չարչյանի հետ հիմա այս իրավիճակն է կատարվում»,- նշել է Սահակյանը՝ հավելելով, որ գրեթե բոլոր օրգան համակարգերն ախտահարված են, ընդ որում, ծանր ախտահարումներ են։ Սահակյանը հայտնել է, որ այսօր իմացել է, որ նույնիսկ աչքն է ախտաբանական գործընթացի մեջ մտել։ Սահակյանը մեջբերել է Կառավարության համապատասխան որոշումը, որով հստակ սահմանվում է այն հիվանդությունների և դրանց բարդությունների կողմնորոշիչ ցանկը, որոնք անհամատեղելի են անձի՝ կալանքի կամ պատիժ կրելու հետ։ «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբանը բազմիցս բարձրաձայնել է նրա ծանր առողջական վիճակի մասին։ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է8 տարածել, որտեղ ասվում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր և վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |