ԱՀԿ-ն ժամանակավոր կասեցրել է ռուսական «Սպուտնիկ V»-ի հաստատման գործընթացը16 սեպտեմբերի 2021 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաստատման գործընթացը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) կասեցվել է՝ մինչ արտադրող գործարանի նոր տեսչական ստուգումը։ Առողջապահության համաամերիկյան կազմակերպության փոխղեկավար դոկտոր Ժարբաս Բարբոսան ասել է լրագրողներին, որ գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է, մինչև մասնագետները համապատասխան փոփոխություններ և նոր տեսչական այց կատարեն, գրում է «Կոմերսանտը»։ «Պատվաստանյութի արտադրողները պետք է հաստատեն, որ այն վայրերը, որտեղ արտադրվում է պատվաստանյութը, համապատասխանում են նմանատիպ արտադրությունների չափանիշներին։ Ինչ վերաբերում է «Սպուտնիկ V»-ի հաստատմանը շտապ կիրառման համար, ապա այդ գործընթացը կասեցվել է, քանի որ գործարաններից մեկում տեսչական այցի ժամանակ չի հաստատվել, որ գործարանը համաձայն է արտադրության պատշաճ գործընթացներին»,-ասել է Բարբոսան։ Ավելի վաղ ակնկալվում էր, որ «Սպուտնիկ V»-ին կիրառման համար ԱՀԿ հավանությունը կստանա աշնանը։ Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր, որ գերստեչությունը քննադատական հարցեր չի ստացել Դեղամիջոցների եվրոպական գործակալությունից՝ «Սպուտնիկ V»-ի հետագա գրանցման համար։ ՌԴ-ն պատվաստանյութի գրանցման համար դիմել էր EMA-ին հունվարին։ Մարտի 4-ի ն հայտնի դարձավ ռուսական պատվաստանյութի աստիճանական փորձաքննության մեկնարկի մասին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |