381,000-ական դրամ պարգևավճար` ԱԺ-ում. «Հայաստանը» հրաժարվում է, ՔՊ-ում` սիմվոլիկ համարում17 սեպտեմբերի 2021 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի հաշվին պետբյուջեից 381,000-ական դրամ պարգևավճար է փոխանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հրաժարվում են պարգևավճարից։ «Պարգևավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել...մեր խմբակցության պատգամավորները հրաժարվում են այս պարգևավճարից, ավելի ուշ կհայտնենք՝ ուր կուղղենք այն»։ Նույն թեմայով խոսել է նաև ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ «Հայաստան» դաշինքը չի վերցնելու պարգևավճարները՝ դա համարելով անընդունելի երկրում տիրող իրավիճակում: Նա նշել է, որ գումարը կամ կվերադարձվի պետբյուջե, կամ որևէ ծրագիր կիրականացվի սահմանամերձ գյուղերում, տեղեկացնում է «Ազատությունը»։ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտարարել է,թե դա «սիմվոլիկ պարգևատրում է» անկախության 30 ամյակի կապակցությամբ, հայտնում է «Հայկական ժամանակը»։ Նա նշել է նաև, որ պարգևատրումները վերաբերում են ամբողջ պետական ապարատին, նաև հանրային ծառայողներին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |