Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել![]() 23 սեպտեմբերի 2021 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր < b>Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Դատական նիստը կկայանա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:30-ին: Չարչյանի փաստաբանը բազմիցս բարձրաձայնել է նրա ծանր առողջական վիճակի մասին։ Ավելի վաղ Վերաքննիչը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Վդերջինս ձերբակալվել էր հունիսի 18-ին՝ համացանցում իր ու աշխատակիցների հանդիպման աուդիոձայնագրության հայտնվելուց հետո։ Ըստ քրեական գործի նյութերի, նա հարկադրում էր աշխատողներին պարտադիր կերպով մասնակցել ԱԺ ընտրություններին: Նա մեղադրանքը չի ընդունել, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |