ՀՀ-ում սեպտեմբերի 27-ին ևս լռության րոպե կհայտարարվի![]() 25 սեպտեմբերի 2021 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետությունում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհվածների: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի ամբողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն։ Նույն օրը՝ ժամը 10:30-ին, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։ Սեպտեմբերի 27-ին լրանում է 44-օրյա պատերազմի առաջին տարելիցը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |