ԱՆ․ Կրծքով կերակրումը հակացուցում չէ Covid-19-ի դեմ պավաստման համար

ԱՆ․ Կրծքով կերակրումը հակացուցում չէ Covid-19-ի դեմ պավաստման համար

PanARMENIAN.Net - Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների՝ կրծքով կերակրումը հակացուցում չէ Covid-19-ի դեմ պավաստումների համար, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս պատվաստումից հետո դադարեցնել կրծքով կերակրումը, քանի որ դա օգտակար է ինչպես կերակրող կանանց, այնպես էլ նորածիններին:

Համաձայն ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների առաջարկության՝ կրծքով կերակրող կանայք կարող են պատվաստվել Covid-19-ի դեմ: Պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ են և հատկապես կարևորվում են Covid-19-ի համավարակի կանխարգելման համար՝ դելտա շտամի տարածման համատեքստում:

Հոկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 263,783 դեպք, որոնցից 243,341-ն` առողջացած, 5354-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13,876 պացիենտ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---