«Հայաստան» և «Պատիվ ունեմ»․ Արհեստականորեն խոչընդոտվել է Սյունիքի հարցով հանձնաժողովի նիստի անցկացումը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ»․ Արհեստականորեն խոչընդոտվել է Սյունիքի հարցով հանձնաժողովի նիստի անցկացումը

PanARMENIAN.Net - «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ արհեստականորեն և չհիմնավորված խոչընդոտվել է Սյունիքի հարցով հանձնաժողովի նիստի անցկացումը։

Նշվում է, որ հոկտեմբերի 4-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամների Սյունիքի մարզում, մասնավորապես միջպետական Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն և բացատրություն ստանալու նպատակով նախաձեռնած արտահերթ նիստն ԱԱԾ պետի, Պաշտպանության նախարարի, Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի և ՊԵԿ նախագահի մասնակցությամբ, չի կայացել։

«Իշխանական պատգամավորները տապալել են այն՝ չներկայանալով նիստին։

Ավելին, «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի համաձայն, հանձնաժողովի անդամների մեկ քառորդի պահանջով գումարվելիք նիստի մեկնարկից մինչև կես ժամ անց հանձնաժողովի նախագահից նախաձեռնության հեղինակ պատգամավորները գրություն են ստացել, որով արհեստականորեն և չհիմնավորված խոչընդոտվել է հանձնաժողովի նիստի կայացումը»,-ասվում է ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս ամենով փաստվում է, որ քաղաքական մեծամասնությունը խուսափում է երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու և հաշվետու լինելուց։

«Նույն կերպ ԱԺ ղեկավարությունը խուսափեց ԱԺ նիստում ցանկացած ձևաչափով նույն հարցը քննարկելու ընդդիմության նախաձեռնությունն իրականացնելուց»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---