Բաքվից գերու խոշտանգված մարմին տեղափոխելու փաստը գաղտնի է պահվել 6 հոկտեմբերի 2021 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ, թե ինչպես է պատահել, որ Բաքվից Երևան եկող ինքնաթիռը ոչ թե դատարկ է եղել, այլ բերել է գերևարված անձանց խոշտանգված մարմիններ: Հոկտեմբերի 5-ին խորհրդարանում լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է այդ հանգամանքը հանրությունից գաղտնի պահվել՝ Քոչարյանը պատասխանել է, որ դա իր բացթողումն է. մանրամասն կուսումնասիրի դեպքը և պարզաբանում կներկայացնի, գրում է «Առավոտը»։ Ամիսներ առաջ, իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր Բաքվից Երևան եկող ինքնաթիռի մասին, որ գերեվարված անձանց է տեղափոխելու Հայաստան: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ինքնաթիռը դատարկ է եկել: «Հետքը» հոդված է հրապարակել, որտեղ մայրը պատմում է որդու մասին՝ տեղեկացնելով, որ նրա խոշտանգված մարմինը Երևան է տեղափոխվել այն ինքնաթիռով, որն ասվել է, թե դատարկ է եկել: «Հետքը» պատմում է 19-ամյա Գագիկ Մկրտչյանի մասին, որը գերեվարվել էր դեկտեմբերի 6-ին Հադրութի Տյաք գյուղից: Տղայի անհետանալուց վեց ամիս անց մայրը ստանում է նրա խոշտանգված դին՝ 2021-ի ապրիլի սկզբին: Նրա մարմինը խոշտանգված և գլխատված է եղել։ 19-ամյա ժամկետային զինծառայող Մկրտչյանի սպանության գործով հայ իրավապաշտպանները դիմել են Եվրոպական դատարան: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |