ՀՀ է վերադարձվել 1 գերի․ Նա գերեվարվել էր օգոստոսին

ՀՀ է վերադարձվել 1 գերի․ Նա գերեվարվել էր օգոստոսին

PanARMENIAN.Net - Հայաստան է վերադարձվել 2021-ի օգոստոսին գերեվարված` 1989-ին ծնված Արթուր Բորիսի Դավիդյանը։ Նա պատահաբար հատել էր Արցախի սահմանը, հայտնվել ադրբեջանական կողմում և գերեվարվել։

Նրա վերադարձի մասին հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

«Այս պահին ՀՀ է վերադարձվում։ Նա այս տարվա օգոստոսի 22-ին հատել էր Արցախի Հանրապետության սահմանը»,- ասել էր Պապիկյանը։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Արթուրն արդեն Ստեփանակերտում է և «քիչ անց կտեղափոխվի Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ»։

Դավիդյանն արդեն Հայաստանում է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---