Փաշինյանը ՔԿ-ում կարևորել է 44-օրյա պատերազմի հետ կապված քրգործերի արդյունավետ նախաքննությունը![]() 8 հոկտեմբերի 2021 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին ունեցած ելույթում կարևորել է 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը։ «Շատ կարևոր եմ համարում, որպեսզի մեր հանրությունը ստանա ամբողջական պատասխաններ 44-օրյա պատերազմի հանգամանքների, տեղի ունեցած ամբողջ պատկերի վերաբերյալ: Իհարկե, չեմ կարծում, թե այդ պատասխանները պիտի ակնկալենք միայն Քննչական կոմիտեից, որովհետև, ի վերջո, խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, և կարծում եմ՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այդ լայն համատեքստին ավելի ընդարձակ կանդրադառնա: Բայց նաև կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը, որպեսզի մեր հանրությունը և մեր նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ: Ընդ որում, այստեղ որևէ կանխավարկած նկատի ունենալը կլինի ճակատագրական սխալ: Պարզապես պետք է ձևակերպված հարցերը ստանան օբյեկտիվ պատասխաններ, որպեսզի մեղավորության կամ անմեղության մասին պնդումները հիմնված չլինեն անհատական ընկալումների և իրավիճակի ոչ ամբողջական պատկերացման վրա»,- ասել է վարչապետը: Փաշինյանը նաև բոլորին շնորհակալություն է հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ շատ դժվար և խառը ժամանակներում «իրավակարգն ապահովող ինստիտուտները եղել են իրենց դիրքերում և ապահովել են պետական ինստիտուտների, պետական գործառույթների և լծակների բնականոն գործունեությունը»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |