Հունահռոմեական հավաքականի մարզչին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել

Հունահռոմեական հավաքականի մարզչին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել

PanARMENIAN.Net - Գյումրու ավագանին հոկտեմբերի 8-ին կայացած նիստի ժամանակ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հորը՝ hունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանին, շնորհել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում: Հարցն ավագանուն ներկայացրել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Գևորգ Ալեքսանյանը խոստացել է սպորտային բոլոր ատյաններում բարձր պահել Գյումրիի և Հայաստանի պատիվը:

ՏԻՄ ընտրություններից առաջ սա Գյումրիի ավագանու վերջին նիստն էր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---