Կարապետյան․ 8.6 մետրանոց նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է![]() 12 հոկտեմբերի 2021 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Չինաստանից Երևան է հասել 8.6 մետրանոց 211 նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Առաջին խմբաքանակն արդեն Երևանում է, մնացածն էլ կհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Պետք է սպասենք, որպեսզի ամբողջ խմբաքանակը հասնի, զուգահեռ ընթանում են լիցենզավորման ու այլ փաստաթղթավորման գործընթացներ։ Այդ ամենից հետո միայն նոր ավտոբուսները կբաշխվեն ըստ երթուղիների»,- նշել է Կարապետյանը։ Սեպտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել էր, որ ավտոբուսները Երևան կհասնեն հոկտեմբերի վերջին։ Նոր ավտոբուսները մասամբ լրացնելու են գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ էլ աշխատելու են նոր երթուղիներում։ Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսել է իր աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման է հանձնվել առաջին անգամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |