Փաշինյանը արդյունավետ է գնահատել Պուտինի հետ հանդիպումը

Փաշինյանը արդյունավետ է գնահատել Պուտինի հետ հանդիպումը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդյունավետ է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Այսօր հանդիպել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումը բավական արդյունավետ էր։ Քննարկեցինք ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ իրավիճակը տարածաշրջանում։ Կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ կողմերը քննարկելու են 2020-ի նոյեմբերի 10-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Հայտարարվել էր, որ քննարկվելու են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---