ԻԻՀ գլխավոր դատախազ․ Իրանն իր անմիջական հարևանությամբ ահաբեկչության ծավալում չի հանդուրժելու

ԻԻՀ գլխավոր դատախազ․ Իրանն իր անմիջական հարևանությամբ ահաբեկչության ծավալում չի հանդուրժելու

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և եռօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին կարևորել են տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, ահաբեկչական խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում բացառելու անհրաժեշտությունը, որն արդիական է դարձել հատկապես 2020թ. արցախյան պատերազմի ընթացքում հակամարտության գոտի նման խմբավորումների տեղափոխման և տեղակայման պատճառով:

Վերջին 8 տարվա ընթացքում սա ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցն է Հայաստան։

Մոթազերին շեշտել է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության առկա այդ սպառնալիքի դիմագրավման խնդիրը՝ նշելով, որ Իրանն իր անմիջական հարևանությամբ չի հանդուրժելու ահաբեկչության ծավալում:

ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել այս հարցում իրանական կողմի ընդգծված անհանդուրժողական դիրքորոշումը, և փոխանցել այս չարիքի դեմ համատեղ պայքարում ցանկացած ձևաչափով ներգրավվելու Հայաստանի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնման և քրեական գործերով իրավական օգնության բնագավառում համագործակցության, թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեմ համատեղ պայքարին, նման հանցավոր դեպքերով քննությունների, հանցավոր ծագման ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղությամբ փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումների շարունակման խնդիրները:

Բանակցությունների առարկա են դարձել քրգործերով Իրանի իրավապահ մարմիններին ներկայացվող միջնորդությունների կատարման ժամկետների բարելավման միտումների խթանման հնարավորությունները, ՀՀ-ում պատիժ կրող Իրանի քաղաքացի դատապարտյալների պատժի կրման, հանձնման գործընթացները, մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի ներմուծման և տարանցման դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացումը, այդ շրջանակում մաքսակետերում հսկողության տեխնիկական միջոցների արդիականացման հնարավորությունները, հոգեմետ նյութ կամ թմրամիջոց պարունակող դեղահաբերի տեղափոխման սահմանափակումներից միմյանց երկիր այցելող քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը:

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր, մասնավորապես, Արաքս գետի ավազանի բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի և բնապահպանական խնդրների լուծման իրավական մեխանիզմներ գտնելու, այդ ոլորտում հետագա համագործակցության համար աշխատանքային ձևաչափեր մշակելու հնարավորությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---