Հնդկաստանի ԱԳ նախարար․ ՀՀ-ին առաջարկել ենք Չաբահար նավահանգիստն տրանսպորտային միջանցքի հանգույց կիրառել

Հնդկաստանի ԱԳ նախարար․ ՀՀ-ին առաջարկել ենք  Չաբահար նավահանգիստն տրանսպորտային միջանցքի հանգույց կիրառել

PanARMENIAN.Net - Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել են հետաքրքրությունը, որը դրսևորել է Հայաստանը Չաբահար նավահանգստի օգտագործմանն Իրանում։

«Առաջարկեցինք, որպեսզի Չաբահար նավահանգիստն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց։ Չաբահարը նավահանգիստ է Իրանում, որը զարգացնում է Հնդկաստանը։ Դա մեզ համար մի կողմից ճանապարհ է բացում դեպի Կովկաս, մյուս կողմից՝ արահետ է բացում դեպի Կենտրոնական Ասիա։ Քննարկեցինք նաև փոխադարձ չվերթների հավանականությունը», - ասել է Սուբրամանյամ Ջայշանկարը, տեղեկացնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ մեծ հնարավորություն կա ընդլայնելու Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքները և ներդրումները։

«Ուղղակի կապակցվածության պակասը՝ թե ծովային, թե ցամաքային, խոչընդոտ է մարդկային շփումների և առևտրային փոխանակումների համար։ Թե՛ Հնդկաստանը, թե՛ Հայաստանը հանդիսանում են միջազգային տրանսպորտային միջանցքին անդամ, որը հեռանկար ունի կապակցվածության զարգացման համար», - ասել է Հնդկաստանի ԱԳ նախարարը։

Հնդկաստանը հանդիսանում է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» (International North-South Corridor (INSTC)) Համաձայնագրի երեք հիմնադիր երկրներից մեկը (ԻԻՀ, ՌԴ, Հնդկաստան), որի նպատակն է բարելավել և զարգացնել անդամ-պետությունների միջև իրականացվող փոխադրումները: Հայաստանը «Հյուսիս-Հարավ Միջազգային Տրանսպորտային Միջանցքի» (ՄՀՀՏՄ) վերաբերյալ միջկառավարական Համաձայնագրին միացել է 2006թ.։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---