Երասխում հրդեհից մոտ 8000 հակ անասնակեր է այրվել

Երասխում հրդեհից մոտ 8000 հակ անասնակեր է այրվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Երասխ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է hոկտեմբերի 16-ին՝ ժամը 07։57-ին, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Հոկտեմբերի 15-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ: Կրակելու հետևանքով այրվել է բնակիչներից մեկի անասնագոմն ու խոտի մի քանի դեզեր։

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է անասնակեր։ Պարզվել է, որ Երասխ գյուղի Ռաֆֆու փողոցի թիվ 27 հասցեում այրվում է մոտ 8000 հակ անասնակեր։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---