ՀՀ անձնագրի և ID-ի դիզայնը կփոխվի․ Մրցույթ է հայտարարվել16 հոկտեմբերի 2021 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության կողմից տրամադրվող անձը և ինքնությունը հաստատող փաստաթղթերի` նույնականացման քարտերի և անձնագրերի նոր դիզայնի ընտրության նպատակով ոստիկանությունը մրցույթ է հայտարարում ՝ սկսած հոկտեմբերի 15-ից՝ մեկամսյա ժամկետով: Մրցույթն անցկացնում է ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը` նույն հրամանով սահմանված կարգով: Մրցութային ֆոնդը կազմում է 3 միլիոն 80 հազար դրամ: Մրցութային ֆոնդը համամասնորեն, կախված աշխատանքի ամբողջական կամ մասնակի ընտրությունից, բաշխվելու է հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակների միջև: Մրցույթին մասնակցել կարող են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, որոնք մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (ք.Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 շենք): «Աշխատանքները (դիզայներական լուծումները) պետք է ներկայացվեն փակ ծրարով` էսքիզի տեսքով։ Էսքիզները ներկայացվում են գունավոր՝ էլեկտրոնային կրիչի (վեկտորային ֆորմատով), ինչպես նաև՝ թղթի վրա (չափսը ընտրվում է մասնակցի կողմից)։ Մասնակիցն իր համար ստեղծում է նաև 5 նիշից բաղկացած ծածկանուն (թվերի և/կամ տառերի համակցությամբ), որն ամրագրում է բոլոր էսքիզների վրա: Աշխատանքին կցվում է նաև հակիրճ բացատրություն՝ էսքիզում օգտագործվող պատկերների և զարդանախշերի, դրանց օգտագործման նշանակության, խորհրդի և նպատակի մասին (անձը հաստատող փաստաթղթերի դիզայնին ներկայացվող հիմնական պահանջները): Ծրարի մեջ պետք է տեղադրվեն նաև հեղինակի անձնական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, հեռախոսահամար) վերաբերյալ թերթիկ և անձը հաստատող փաստաթղթի պատճեն»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 15-ըё ժամը 17:00-ն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |