Նախնական. ՔՊ-ն պարտվել է Գորիսում, Գյումրիում և Մեղրիում

Նախնական. ՔՊ-ն պարտվել է Գորիսում, Գյումրիում և Մեղրիում

PanARMENIAN.Net - Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբերի 17-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով Գորիսում, Գյումրիում և Մեղրիում պարտվել է։

Գորիսի քաղաքապետի ընտրություններում հաղթել է կալանքի տակ գտնվող, գործող ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Հաղթել է նրա գլխավորած «Առուշ Առուշանյան» դաշինքը։

Գորիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցը հայտարարել է, որ պատվով է պարտվել։

«Եթե իրոք արդար ընտրություն էր, ես խնդիր չունեմ»,- ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։

Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում հաղթել են «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները, հայտնել են կուսակցությունից։

Գյումրիում, ըստ նախնական տվայլների, 82 տեղամասից 54-ից ստացված տվյալների համաձայն, հաղթել է «Բալասանյան» դաշինքը 36.11% ձայներով: Երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 29.54% ձայներով:

Մեղրիում նախնական տվյալներով 42.8%-ով հաղթել է Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը» այստեղ ևս երկրորդն է՝ 32.8%-ով։

Դիլիջանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Սյունիքում առաջին անգամ են տեղական ընտրությունները համամասնական ցուցակով անցկացվել, ընտրողներն ընտրել են կուսակցություններին կամ դաշինքներին։ Ընտրություններ են կայացել Հայաստանի 9 համայնքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---