ԱՆ․ ՀՀ-ում Covid-19-ի դեմ 2-րդ դեղաչափով մոտ 190,000 պատվաստում է արվել

ԱՆ․ ՀՀ-ում  Covid-19-ի դեմ 2-րդ դեղաչափով մոտ 190,000 պատվաստում է արվել

PanARMENIAN.Net - Հայաստանում Covid-19-ի դեմպատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 17-ի դրությամբ, կատարվել է 588,385 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 403,431, երկրորդ դեղաչափ` 184,954, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

Պատվաստավելու համար նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

Հայաստանում պատվաստումներ իրականացվում են AstraZeneca, «Սպուտնիկ V», Moderna, CoronaVak և Sinopharm պատվաստանյութերով։ Կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---