Բացելով նոր դռներ. Հայկական Zuck-ն ու գովազդային գիգանտ Ogilvy-ն սկսել են գործակցել

Բացելով նոր դռներ. Հայկական Zuck-ն ու գովազդային գիգանտ Ogilvy-ն սկսել են գործակցել

PanARMENIAN.Net - Արագ զարգացող և օրեցօր փոփոխվող աշխարհում հատկապես կարևոր է երբեք կանգ չառնել ու պատրաստ լինել նոր մարտահրավերների: Հենց այդ ուղին է բռնել Zuck Independent Agency հայկական գովազդային ընկերությունը՝ սկսելով գործակցել գովազդի ոլորտում համաշխարհային գիգանտ Ogilvy-ի հետ:

Վերջինիս պատմությունը սկիզբ է առնում դեռևս 19-րդ դարից: 1850-ին Լոնդոնում Էդմունդ Մեթերի հիմնադրած ընկերությունը, 1964-ին միավորվելով Նյու-Յորքում Դեյվիդ Օգիլվիի հիմնադրած գովազդային գործակալության հետ, վերանվանվել է Ogilvy & Mather: Այժմ համաշխարհային համբավ ունեցող բրիտանա-ամերիկյան Ogilvy-ն ունի 24,850 աշխատակից (2020-ի տվյալով) և 132 գրասենյակ աշխարհի 82 երկրում:

Իր տասնամյակների գործունեության ընթացքում Ogilvy-ն հասցրել է ապահովել այնպիսի համաշխարհային խոշոր կազմակերպությունների առաջընթացը, ինչպիսիք են Dove-ը, American Express-ը, Burger King-ը, IKEA-ն, Greenpeace-ը, IBM-ն ու ուրիշները, նվաճելով հազարավոր մրցանակներ աշխարհի հեղինակավոր գովազդային մրցնակաբաշխություններում՝ Cannes Lions, Clio Awards, D&AD, Effie Awards և այլն։

Այժմ Ogilvy-ն մտնում է աշխարհի խոշորագույն գովազդային կազմակերպություններից մեկի՝ WPP Group-ի մեջ, որն ունի մոտ 107,000 աշխատակից:

Նման պատմություն ու նվաճումներ ունեցող ընկերության հետ գործակցությունը պատվաբեր է ցանկացած կազմակերպության համար և կրկնակի մեծ հաջողություն է Հայաստանում հիմնված ընկերության համար:

Հայկական Zuck-ը ևս հետ չի մնում իր նոր գործընկերոջից՝ գործակցելով միջազգային և տեղական խոշոր ընկերությունների հետ՝ Philip Morris, Coca-Cola, Добрый, Oriflame, ACBA Bank, Amundi ACBA, VISA, Nemiroff և այլն, ինչը վկայում է հայստանյան ընկերության՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ու վստահելի լինելու մասին:

Պետք է նշել նաև մասնակցությունը միջազգային գովազդային փառատոներին խոշոր ու տարբերվող արշավներով և տարեցտարի ավելացող միջազգային որակավորումները: Zuck-ն իր գործունեության ընթացքում արդեն հասցրել է գրավել իր ուրույն դիրքը շուկայում այնպիսի հիշվող արշավների միջոցով, ինչպիսիք են Jellyfish-ի Out Of Reality-ն, ACBA Bank-ի «Բանկիր ինչպես ուզում ես»-ը, ՄԱԿ-ի ու ԱՀԿ-ի Use It-ը, ACBA Bank-ի «Ցույց պլաստիկի դեմ»-ը:

Թերևս, սրանք են այն պատճառները՝ ինչու Ogilvy-ի պես գիգանտը վստահել է խոշոր նախագծի շուրջ համագործակցությունը Zuck-ին՝ գնահատելով վերջինիս թարմ հայացքներն ու ժամանակի հետ միշտ համընթաց քայլելու, իսկ երբեմն նաև առաջ անցնելու պատրաստակամությունը: Նման համագործակցությունը ևս մեկ մեծ դուռ է բացում հայկական մտքի արտահանման համար՝ ապացուցելով, որ հայկականությունը կարելի է համատեղել գլոբալացման հետ՝ ի շահ հայկականի:

Zuck Independent Agency-ի գործունեությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ընկերության կայքում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---