Խթանել պատվաստումների աճը TikTok-ում. ԱՆ-ն և ԿԳՄՍՆ-ն կփորձեն![]() 19 հոկտեմբերի 2021 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարում է Covid-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։ TikTok-ի ձևաչափով հոլովակները պետք է ներկայացվեն covid19.vac19@gmail.com էլեկտրոնային հասցեով հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն, ունենան 45-60 վայրկյան տևողություն, լինեն հայերեն։ Տեսահոլովակներն ընտրելիս հանձնաժողովը նախապատվություն կտա այն նյութերին, որոնք ստեղծագործ են և հետաքրքիր, չեն պարունակում անթույլատրելի արտահայտություններ և տեսարաններ, առանց 6/8 ոճի երաժշտության են և չեն խախտում հեղինակային իրավունքը։ Բոլոր տեսանյութերը նախապես կդիտարկի մրցութային հանձնաժողովը, և սահմանված ցուցանիշներին համապատասխանող հոլովակները կհրապարակվեն ԿԳՄՍՆ և ԱՆ տեղեկատվական հարթակներում: Առաջին 5 տեսանյութերը, որոնք կհավաքեն ամենաշատ Like-երը, կարժանանան պարգևների, իսկ հաջորդ 10 լավագույնը կստանան ԿԳՄՍՆ-ի և ԱՆ-ի շնորհակալագրերը: Հավելյալ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 060-80-80-03, ներքին՝ 2305, 1905, 1901։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |