ՌԴ դեսպանը դիմավորել է Բաքվից վերադարձած հայ գերիներին

ՌԴ դեսպանը դիմավորել է Բաքվից վերադարձած հայ գերիներին

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հոկտեմբերի 19-ի ուշ երեկոյան «Էրեբունի» օդանավակայանում դիմավորել է Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի (ՌՏՈՒ) ինքնաթիռը, որը ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից վերադարձել է Հայաստանի 5 քաղաքացիով, տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

Գերիներին դիմավարողների թվում էր նաև Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։

Հայաստան են վերադարձել Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։ Նրանք բոլորը Շիրակի մարզից են։

Երևան վերադարձած գերիներից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին, հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում: Հուլիսի 22-ին նույնպես 6 տարվա ազատազրկման դատապարտված 13 հայ գերու թվում էր Ժորա Վանոյի Մանուկյանը, որը ևս վերադարձել է Երևան։

Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը Բաքվի դատարանի որոշմամաբ 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել հուլիսի 29–ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---