Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից կբարձրանա 30-50%-ով21 հոկտեմբերի 2021 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Կամավոր ատեստավորման ծրագրին մասնակցած և անհրաժեշտ միավորը հավաքած ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից կբարձրանա 30-50 տոկոսով։ Այդ մասին գործադիրի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջին փուլում ծրագիրն իրականացվել է մի քանի առարկայի մասով՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով ատեստավորման առաջին փուլի արդյունքները, նշել է, որ մասնակցած 996 ուսուցչից 468-ն է հաղթահարել սահմանված շեմը։ Նրանք մոտ 35,000-ից մինչև 60,000 դրամ ավել կստանան` ըստ վաստակած միավորների։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մաթեմատիկա առարկայից՝ մասնակիցների 87 տոկոսը հաղթահարել է շեմը, ֆիզիկա առարկայից` 56 տոկոսը, հայոց լեզվից` 41 տոկոսը։ Ըստ մարզերի, ամենաբարձր ցուցանիշները գրանցել են Սյունիքից, Շիրակից ու Կոտայքից ուսուցիչները։ 2022-ից նախատեսվում է ընդլայնել առարկաների ցանկը։ Փաշինյանը, անդրադառնալով հաջորդ փուլին, ասել է, որ այդ փուլում արդեն ատեստավորված ուսուցիչների համար ավելի բարձր չափանիշներ կսահմանվեն։ «Այն ուսուցիչները, որոնք իրենց գիտելիքով, որակավորմամբ կարողացել են աշխատավարձը 30, 40 կամ 50 տոկոսով բարձրացնել, հնարավորություն կունենան ևս մեկ անգամ, կրկին ատեստավորման միջոցով, արդեն բարձրացված աշխատավարձը նորից բարձրացնել 30, 40 կամ 50 տոկոսով»,-ասել է վարչապետը։ Ըստ նրա, ամբողջական գործընթացը մոտ 3-4 տարի կտևի։ Արդյունքում, ըստ Փաշինյանի, Հայաստանի կրթական համակարգում կմնան բացառապես բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |