Ձմեռային զորակոչը՝ հոկտեմբերի 25-ից հունվարի 31-ը ներառյալ![]() 21 հոկտեմբերի 2021 - 14:44 AMT PanARMENIAN.Net - 2021 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի հոկտեմբերի 25-ին։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը կայացվել է գործադիրի նիստում։ ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կհայտարարվի հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ։ Կզորակոչվեն արական սեռի այն անձինք, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն մինչև 2022-ի հունվարի 31-ը ներառյալ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |