Ձմեռային զորակոչը՝ հոկտեմբերի 25-ից հունվարի 31-ը ներառյալ

Ձմեռային զորակոչը՝ հոկտեմբերի 25-ից հունվարի 31-ը ներառյալ

PanARMENIAN.Net - 2021 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի հոկտեմբերի 25-ին։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը կայացվել է գործադիրի նիստում։

ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կհայտարարվի հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ։

Կզորակոչվեն արական սեռի այն անձինք, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն մինչև 2022-ի հունվարի 31-ը ներառյալ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---