Քերոբյան․ Ամանորյա տոներն իրականում որկրամոլության մրցավազք են![]() 21 հոկտեմբերի 2021 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում Ամանորի ոչ աշխատանքային օրերի հարցի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով ոչ աշխատանքային օրերը կրճատելու որոշմանը, ասել է, որ ամանորյա տոներն իրականում որկրամոլության մրցավազք են, իսկ որկրամոլությունը մահացու մեղք է համարվում։ Ըստ սեպտեմբերին կայացված կառավարության որոշման՝ Ամանորի և Սբ Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Այդ օրերը ոչ աշխատանքային կլինեն։ Իսկ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ն աշխատանքային օրեր են սահմանվում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հորդորել է ոչ աշխատանքային օրերի ցանկում ընդգրկել նաև հունվարի 2-ը և 7-ը (մեռելոցը)։ Անդրադառնալով առաջարկին՝ Քերոբյանը նշել է, որ ինքը ևս Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է և մեռելոցի հետ կապված երբեք որևէ խնդիր չի առաջացել։ «Ես տարբեր ընկերություններ եմ ղեկավարել, որտեղ հազարավոր մարդիկ են աշխատել, և երբեք մեռելոցի օրը ցանկացողներին ազատ արձակելու որևէ խնդիր չի առաջացել»,-ասել է նա։ Քերոբյանը հավելել է, որ դեռ կանդրադառնան այս հարցին։ «Կանդրադառնանք, ավելի քիչ եմ հակված ամսի 7-ի առումով զիջման գնալ, իսկ ամսի 2-ի պարագայում ավելի հավանական է, որ ընդունենք»,-ասել է նա։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, քննարկելով «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը,5 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել օրինագծին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |