Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբոլոգում։

«Շնորհավոր տարեդարձդ, սիրիելի Քիմ Քարդաշյան։ Շատ ուրախ եմ, որ նույնիսկ այդքան հեռու գտնվելով Հայաստանից, զգում և հասկանում եք, որ Հայաստանը մեր հայրենիքն է՝ Ձեր, իմ․․․Բոլորիս Հայրենիքը։ Մաղթում եմ ամուր առողջություն, երջանկություն և ամենայն բարիք»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Արմեն Սարգսյանը ավելի վաղ Քիմ Քարդաշյանին ուղղված նամակում երախտագիտություն էր հայտնել նրան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---