Մհեր Արմենիա Շուռնուխից ոտքով գալիս է Երևան․ Նա համազգային շարժում է մեկնարկում![]() 25 հոկտեմբերի 2021 - 19:43 AMT PanARMENIAN.Net - «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ, երգիչ Մհեր Մեսրոպյանը, որն առավելապես հայտնի է որպես Մհեր Արմենիա, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից ոտքով գալիս է Երևան։ Նա հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին, որը կոչված է թույլ չտալու, որ նոյեմբերի 9-ին ստորագրվի նոր եռակողմ համաձայնագիր, որը ցավոտ հետևանքներ կունենա։ Այդ մասին Մհեր Արմենիան հայտարարել է «Ազգի ձայն» կուսակցության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։ Նրան ուղեկցում են իր երկու թիմակիցը։ Մհեր Արմենիան կոչ է արել հայրենակիցներին միանալ իրենց, միանալ շարժմանը։ Նա նշել է, որ ճանապարհը կտևի 15 օր և նոյեմբերի 7-ին իրենք ծրագրում են լինել Հանրապետության հրապարակում։ Շարժման պահանջն է կառավարության հրաժարականը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սակայն, օրենսդրի հրաժարական չեն պահանջում։ Մհեր Արմենիան հայտարարել է նաև, որ ժամը մեկ դուրս են գալու ուղիղ եթեր։ «Ազգի ձայն» կուսակցությունը հիմնվել է 2021 թվականի ապրիլին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |