Մոտ 102 մլն դրամ՝ ԱԱԾ-ին․ Նախագծի որոշ կետեր գաղտնի են

Մոտ 102 մլն դրամ՝ ԱԱԾ-ին․ Նախագծի որոշ կետեր գաղտնի են

PanARMENIAN.Net - Կառավարության պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայության կարիքների համար մոտ 102 մլն դրամ (101,920,000 դրամ) կհատկացվի: Հարցն ընդգրկված էր կառավարության օրակարգի չզեկուցվող հարցերի թվում։

Նախագծի երկրորդ և երրորդ կետերը գաղտնի են: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ԱԱԾ բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Գումարը հատկացվում է համապատասխան ծառայությունների և տրանսպորտային սարքավորումների ձեռքբերման նպատակով։

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---