Թորոսյան․12-ամյա աղջիկս նույնպես պատվաստվել է

Թորոսյան․12-ամյա աղջիկս նույնպես պատվաստվել է

PanARMENIAN.Net - Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը պատվաստել է դստերը կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«12-ամյա աղջիկս նույնպես պատվաստվել է կովիդի դեմ»,-գրել է նա։

Նա նաև տեսանյութ է հրապարակել այն մասին, որ Moderna ընկերության արտադրության պատվաստանյութի օգտագործման ցուցումների մեջ 12+ հնարավորություն կա պատվաստելու։

Առողջապահության նախարարությունը սահմանել է, որ 12 տարեկանից բարձր երեխաները ևս կարող են պատվաստվել Moderna-ի արտադրության պատվաստանյութով՝ ծնողների գրավոր համաձայնությամբ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---