ԱՆ․ ՀԱԷԿ-ն ու Ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն կովիդ հիվանդանոցների համար

ԱՆ․ ՀԱԷԿ-ն ու Ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն կովիդ հիվանդանոցների համար

PanARMENIAN.Net - Ատոմային էլեկտրակայանը և Ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն` կովիդ հիվանդանոցների կարիքները բավարարելու համար, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ կովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում:

«Լարված աշխատանքի արդյունքում կայանների խափանումները վերացվել են, միաժամանակ, հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվն ավելանում է:

Այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին միացել են նաև Ատոմային էլեկտրակայանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որոնք 24 ժամ թթվածին կարտադրեն հիվանդանոցներին թթվածնով ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ բուժհիմնարկներում թթվածնի պակաս է զգացվում, խոսքը, մասնավորապես մարզերի բուժհաստատությունների մասին էր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---