Covid-19-ի դեմ պատվաստումների շարժական կայանների գրաֆիկը փոփոխվել է

Covid-19-ի դեմ պատվաստումների շարժական կայանների գրաֆիկը փոփոխվել է

PanARMENIAN.Net - Եղանակային փոփոխություններով պայմանավորված` Covid-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ:

Պատվաստումներն իրականացվում են.

Երևանում`

• Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)` 12:00-16:30

• ԵՊՀ` 11:30-15:30

• «Ռոսիա մոլ»` 16:00-20:00

• «Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)` 13:00-17:00

• Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-16:30

• Կասկադ համալիր` 13:00-16:30

Մարզերում`

• Լոռու մարզ, Վանաձոր (Հայքի հրապարակ) 11:00 -16:00

• Շիրակի մարզ, Գյումրի (Վարդանանց հրապարակ)` 10:30-16:00

Հոկտեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2096 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 304,546-ի: Մահվան 51 դեպք է գրանցվել, 43-ը՝ կորոնավիրուսից և մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6232 դեպք կա, այլ պատճառով՝ 1280:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---