Bentayga Speed Russian Heritage Limited Edition. Ներշնչված ռուսական բալետով

Bentayga Speed Russian Heritage Limited Edition. Ներշնչված ռուսական բալետով

PanARMENIAN.Net - Bentley Mulliner ատելիեն, որը մասնագիտանում է անհատական պատվերների վրա, ներկայացնում է ավտոմեքենաների աշխարհում առաջին հավաքածուն, որը ներշնչված է ռուսական բալետի պատմությամբ և մշակույթով՝ արտիստիզմի ամենանրբագեղ և էմոցիոնալ դրսևորումներից մեկով։ Սահմանափակ շարքը բաղկացած է վեց շքեղ Bentayga Speed ամենագնացից, որոնք հագեցած են ձեռքի հավաքման W12 շարժիչով։ Եզակի հավաքածուն բացում է Bentley-ի ամենամյա Russian Heritage նախագծի առաջին գլուխը, որի շրջանակում կստեղծվեն բրենդի ավտոմեքենաների բացառիկ թեմատիկ տարբերակներ հատուկ ռուսաստանցի հաճախորդների համար։

Թեմատիկ հավաքածուն կենտրոնացած է նշանային բալետային շարժումների շուրջ։ Անկրկնելի վեց ավտոմեքենայից յուրաքանչյուրը հղում է արվեստի այդ տեսակը խորհրդանշող կերպարներից մեկին։

Բոլոր ավտոմեքենաները ներկված են Bentley-ի ներկապնակի բացառիկ գույներով, ընդ որում, դրանցից երեքն աչքի է ընկնում երկգույնանի duo-tone գունավորումով։ Bentayga Speed Russian Heritage-ի ներքին հարդարումը ներկայացված է չորս տարբերակով։

Mulliner ատելիեի մասնագետները Bentayga Speed սրահի հարդարման մեջ օգտագործել են պարողների նրբագեղ ուրվապատկերները՝ ասեղնագործված յուրաքանչյուր նստատեղի հենակին։ Բացառիկ ավտոմեքենաներից յուրաքանչյուրն իր եզակի անվանումն է ստացել՝ փոխառվելով բալետային տերմինաբանությունից։

Ռուսաստանում Bentley ապրանքանիշի ղեկավար Քրիստիան Շլիկը նշում է․ «Մենք շատ հպարտ ենք ներկայացնելու Bentayga Speed Russian Heritage Limited Edition բացառիկ հավաքածուն։ Նախագծի հիմքում կատարելագործման անսահման կիրքն է, ինչը միավորում է Bentley-ն այնպիսի վեհ և նրբագեղ արվեստի հետ, ինչպիսին բալետն է՝ այս տարվա սահմանափակ շարքի հիմնական մոտիվը։ Վեց եզակի ամենագնաց արդեն վաճառվել է և հաճախորդներին է փոխանցվելու Bentley Մոսկվա և Bentley Մոսկվա-Վոլգոգրադյան դիլերային կենտրոնների կողմից տարեվերջին»։

Մշակութային ժառանգություն և ժամանակակից շքեղություն

Սահմանափակ շարքն աչքի է ընկնում եզակի դիզայնով։ Bentayga Speed-ի տպավորիչ դինամիկ բնութագրերն ընդգծվում են լուսարձակների մգեցված ցրիչներով, թափքի գույնով ներկված ստորին կողային փականներով, առջևի և հետևի բախարգելների հատուկ ձևով և բեռնախցիկի դռան ամբողջ լայնությամբ տեղադրված արտահայտիչ սփոյլերով։ Ռադիատորի և բախարգելի մգեցված ճաղավանդակները, եզակի 22 դյույմանոց անվասկավառակները և ողջույնի Russian Heritage-ի օրիգինալ լուսավորությունը վկայում են Bentayga մոդելի անկրկնելիության և հզորության մասին։

Հզորություն և դինամիկա

Bentayga Speed-ն արտառոց դինամիկ հնարավորություններով է օժտված և հագեցած է W12 վեց լիտրանոց շարժիչով՝ 635 ձ/ու կրկնակի տուրբոմղիչով։ Գրավիչ արագացումը հնարավոր է դառնում 900 Ն·մ պտտող մոմենտի շնորհիվ՝ 1500-ից մինչև 5000 շրջ/ր։ Առավելագույն արագությունը ռեկորդային 306 կմ/ժ է, իսկ 0-ից մինչև 100 կմ/ժ արագություն հավաքելու համար Bentayga Speed-ին ընդամնեը 3․9 վայրկյան է պահանջվում։

Bentayga Speed-ում գործարկված է կողաթեքման ակտիվ չեզոքացման Bentley Dynamic Ride համակարգը 48 Վ լարումով։ Այն կայունացնում է թափքի դիրքը շրջադարձերի ժամանակ՝ ապահովելով անվադողերի առավելագույն շփումը ճանապարհի հետ։ Դրա շնորհիվ ապահովվում են կայունության, կառավարելիության և վարման հարմարավետության լավագույն ցուցանիշները սեգմնետում։ Ավտոմեքենայում նաև կիրառվում է շրջադարձի ժամանակ անվիների թեթևակի արգելակման համակարգը, որի շնորհիվ ապահովվում է մեքենայի առաջնամասի լավագույն շրջադարձը։ Պտտող մոմենտի վերաբաշխման համակարգի կարգաբերումների փոփոխությունը լրացուցիչ ավելացրել է Bentayga Speed-ի արձագանքման արագությունը։

Bentley Motors-ը շքեղ դասի ավտոմեքենաների աշխարհի ամենապահանջված բրենդն է։ Ընկերության գործարանն ու կենտրոնակայանը գտնվում են Անգլիայի Քրյու քաղաքում։ Այստեղ է կենտրոնացած ընկերության հիմնական գործունեությունը՝ ներառյալ դիզայներական լուծումների ստեղծումը, գիտական հետազոտություններն ու մշակումները, ինչպես նաև ավտոմեքենաների չորս մոդելային շարքերի՝ Continental, Flying, Spur և Bentayga, նախագծումն ու արտադրությունը։

Շքեղ դասի ավտոմեքենաների բրիտանական բրենդերը, որոնցից մեկը Bentley-ն է, եզակի են նրանով, որ համադրում են ձեռքի հմուտ աշխատանքը, որի ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ, ինժեներական փորձի և առաջատար տեխնոլոգիաների հետ։ Ընկերությունը պահպանել է պերճանքի իրերի բրիտանացի արտադրողների լավագույն ավանդույթները։ Քրյուում գտնվող Bentley-ի գործարանում մոտ 4000 մարդ է աշխատում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---