Մուրադյան․ «Մուրացանում» կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա կա, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Մուրադյան․ «Մուրացանում» կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա կա, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

PanARMENIAN.Net - «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Այսօր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում էի, զեկուցեմ բոլոր «մտահոգ մասնագետներին», թե ինչ է կատարվում մանկական Covid բաժանմունքում․

Եվ այսպես, այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա։ Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են, 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված մեկ ամսական երեխա է մահացել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---