Հայկական Highway ստարտափը $2 մլն է ներգրավել

Հայկական Highway ստարտափը $2 մլն է ներգրավել

PanARMENIAN.Net - Հայկական ֆինանսատեխնոլոգիական Highway ստարտափը $2 մլն է ներգրավել։ Ընկերությունը մասնագիտանում է ներկառուցված ամպային ենթակառուցվածքով համադրելի բազային բանկային հարթակների ստեղծման վրա։ Դա թույլ է տալիս հաճախորդ բանկերին ընդլայնել իրենց թվային հնարավորությունները և փոխակերպել հնացած համակարգերը։ Ֆինանսավորման փուլը գլխավորել են մասնավոր ներդրողները, գրում է Bezinga-ն։

Դավիթ Բալոյանի հիմնած ընկերությունը ձգտում է դուրս գալ ներկառուցված ֆինանսավորման շուկա, որը, ըստ փորձագետ Սայմոն Թորանսի, մինչև 2030 թվականը կհասնի $7.2 տրլն-ի։

Բալոյանը փորձառու բանկային ղեկավար է, որը մասնագիտանում է թվային բանկինգի ոլորտում և նախկինում հաջող թվային պրոդուկտներ է գործարկել ՀՀ-ում՝ այդ թվում վարկավորումը վաճառքի կետերում և QR վճարումների համակարգը։ Նրան է միացել Highway-ի ևս 4 համահիմնադիր՝ նպատակ ունենալով վերածել ընկերությունը խոշոր միջազգային խաղացողի ֆինանսական տեխնոլոգիաների ինդուստրիայում։

«Մենք ուրախ ենք ավարտին հասցնելու ֆինանսավորման այս փուլը, որը թույլ կտա մեր ընկերությանն աճել Հայաստանում և կենտրոնանալ մեր բիզնեսի ընդլայնման վրա թիրախային շուկաներում։ Մենք աճի մեծ հնարավորություններ ենք տեսնում ամբողջ աշխարհում, քանի որ գործող բանկերից շատերը հնացած հարթակներով են գործում և զուրկ մնում նոր հնարավորություններից։ Մենք այստեղ ենք՝ ընդլայնելու համար հնարավորությունները և օգնելու բանկերին առավել նորարար և հաճախորդի համար հարմար պրոդուկտ ստեղծելու»,-ասել է Բալոյանը։

Highway-ի թիմն այժմ Հայաստանում է և նոր աշխատակիցներ է ներգրավում։ Մինչև 2022-ի ավարտը ղեկավարությունը մտադիր է մոտ 50 նոր հայաստանաբնակ աշխատակից ընդունել։

«Մենք շատ ենք հպարտանում Երևանի մեր թիմով և տեսնում ենք, որ այստեղ աճի մեծ ներուժ կա»,-ասել է Բալոյանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---