«Բալասանյան» դաշինքից Սամսոնյանը՝ Գյումրիի նոր քաղաքապետ

«Բալասանյան» դաշինքից Սամսոնյանը՝ Գյումրիի նոր քաղաքապետ

PanARMENIAN.Net - Գյումրի համայնքի նորընտիր ավագանին՝ 24 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ քաղաքապետ է ընտրել «Բալասանյան» դաշինքի կողմից առաջադրված Վարդգես Սամսոնյանին։

Նրա թեկնածությանը դեմ էին քվեարկել «Զարթոնք», «Հայաստանի Հանրապետական» և «Ապրելու երկիր» խմբակցությունները, գրում է Panorama.am-ը։

Առաջադրված էր միայն Սամսոնյանի թեկնածությունը։

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայացել էր համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ։ Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցությունը՝ 14 մանդատ, այնուհետև՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 4 մանդատ, Հանրապետական կուսակցություն` 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցություն` 2 մանդատ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---