Փոխոստիկանապետ․ Գորիս-Կապան ճանապարհին կանոնակարգում պետք է լինի միջազգային փաստաթղթերի հիման վրա

Փոխոստիկանապետ․ Գորիս-Կապան ճանապարհին կանոնակարգում պետք է լինի միջազգային փաստաթղթերի հիման վրա

PanARMENIAN.Net - Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին, հայտարարել է, որ այդ հատվածում կանոնակարգում պետք է իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։

«Այն հատվածը, որը որ ոստիկանության գործառույթների շրջանակից դուրս է, դա պետք է կանոնակարգվի միջազգային փաստաթղթերի հիման վրա: Պայմանավորվածություն կա, որ ճանապարհային միջադեպերի դեպքում է ոստիկանությունը զբաղվում»,-ասել է փոխոստիկանապետը, գրում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհին ապահովում են քաղաքացիների անվտանգությունը, ուղեկցում են վարորդներին՝ հատկապես հիմա, երբ, պայմանավորված եղանակային պայմաններով, ավելանում է այդ ուղեկցումների անհրաժեշտության թիվը:

Ֆիդանյանը հավելել է, որ ուղեկցումներ իրականացվում են նաև Տաթև-Աղվանի ճանապարհին, որտեղ բեռնատարների կուտակումներ են լինում:

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---