Նորք-Մարաշի աշխատակազմի փոխղեկավարը ձերբակալվել է![]() 1 նոյեմբերի 2021 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ձերբակալվել է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Քննությամբ պարզվել է, որ վերջինս Նոր Նորքում գտնվող ու համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը ներկայացրել է որպես իրեն պատկանող, ու այն գնել ցանկացող քաղաքացուց խարդախությամբ հափշտակել 4,834,900 դրամ: Բացի այդ, համայնքային պաշտոնյան, պաշտոնեական դիրքն օգտագործելով, փորձել է կազմակերպել վաճառվող հողատարածքի սեփականաշնորհման գործընթացն ու մինչ այդ նաև ինքնակամ շինություն կառուցել տարածքում։ Իսկ հնարավոր խոչնդոտները վերացնելու համար գնորդից պահանջել է 4000 դոլար կաշառք, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը: Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք): Նախաքննությունը շարունակվում է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |